Հետախուզում է հայտարարվել հանցագործ աշխարհում հայտնի «Սիցիլ» մականվամբ Արմենի նկատմամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի բնակիչ Արմեն Ս.-ի նկատմամբ, ով հանցագործ աշխարհում ավելի շատ հայտնի է «Սիցիլ» մականվամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի պետի առաջին տեղակալ Գառնիկ Մաթևոսյանը միջնորդություն է ներկայացել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը կալանքի որոշում կայացնի «Սիցիլի» նկատմամբ, ում նկատմամբ հետախուզում է հայտարարել նաև ոստիկանության Էրեբունու բաժինը:
Դատավորը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և եթե «Սիցիլը»՝ ով կասկածվում է հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու մեջ, հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Դեկտեմբերի 18-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։
Ոստիկանները պարզել էին, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։ Ոստիկանության ծառայողները հիվանդանոցից ժամանել էին դեպքի վայր, որտեղ հայտնաբերել էին արնանման հետքեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...