«168 ժամ». Ինչու է Լարիսա Ալավերդյանը հեռանում է Հանրային խորհրդից
«168 ժամ» թերթը գրում է.
«Հայաստանում որեւէ բան չի քաղաքականացվում, այլ հարմարեցվում է իշխող խմբին: Հանրային խորհուրդն էլ կարող է հարմարեցվել այդ խմբի նպատակներին՝ առանց հասկանալու, թե որն է գաղափարախոսությունը»,- մեզ հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով՝ հրաժարվելու է ՀԽ անդամակցությունից:
Նա ընդգծել է, որ իր որոշումը բացարձակ կապ չունի ՀԽ նոր նախագահ Ստյոպա Սաֆարյանի նշանակման հետ. «Այս մեկ տարվա ընթացքում որոշ բաներ կային, որոնք ինձ վրդովվեցրել են: Խոսքը Վազգեն Մանուկյանի արտահայտած պարզ, շիտակ կարծիքի մասին է, որը հիմք դարձավ, որ վարչապետը խռովի նրանից: Վարչապետը չէր պատասխանում նրա զանգերին, աշխատանքային ռեժիմ չեն մտել: Վազգեն Մանուկյանը զուտ անձ չէր, այլ Հանրային խորհրդի նախագահն էր:
Իշխանության հմտությունը երեւում է ոչ թե այն ժամանակ, երբ ինքն աշխատում է ամբողջովին յուրայինների հետ, այլ այն իշխանությունն է հմուտ, որը կարողանում է աշխատել նաեւ իրեն ամբողջովին կոնստրուկտիվ, հրապարակային քննադատողների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...