«Ժողովուրդ». Ինչ է քննարկել Փաշինյանը գործարարների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
Թերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ մասնավոր հատվածի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Հանդիպման ժամանակ քննարկվել եւ արտադրողների կողմից բարձրաձայնվել են մի շարք խնդիրներ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարարների հետ հանդիպմանը բարձրաձայնած խնդիրներից մեկն էլ այն է, որ եթե կազմակերպությունն ունի չկատարված հարկային պարտավորություններ (500 հազար դրամի չափով), ապա տնտեսական գործունեության գործարքները կասեցվում են, եւ հարկ վճարողի գույքի վրա դրվում է արգելանք, ինչն անբարենպաստ պայմաններ է ստեղծում տնտեսվարողների համար:
Եվ Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ առաջարկվում է փոխել Հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասը, եւ այդ սահմանափակումը կիրառել միայն այն դեպքում, եթե հարկային չվճարումները որոշակի շեմից ցածր են: Այսինքն` «չափը 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում» նախադասությունը կփոխարինվի «նախորդ տարվա վճարված հարկերի հանրագումարի 5 տոկոս չափը, բայց ոչ պակաս, քան 3 մլն դրամ կամ ավելի կազմելու դեպքում» նախադասությամբ։ Գործարարները հույս ունեն, որ արդյունաբերական ընկերությունների գործունեության իրականացման համար բարենպաստ իրավական դաշտ կստեղծվի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...