Վրաստանի սահման տանող ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել
Դեկտեմբերի 20-ին, ժամը 11։20-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհին՝ «Գայլի Դրունք» կոչվող հանդամասում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Տաշիր-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Գայլի Դարպասներ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 400-500 հա բուսածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:12-ին:
Ժամը 21։30-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 21 փրկարար ծառայող, անտառտնտեսության 5 աշխատակից և Պրիվոլնոյե գյուղի 4 բնակիչ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...