ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրեական հետախույզները պարզել են, որ ոստիկանության ծառայողը հոգեներգործուն դեղահաբեր է վաճառում
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության ԱՎՎ Բավրայի բաժանմուքի ավագ տեսուչը հոգեներգործուն դեղահաբեր է վաճառում։ Հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել ոստիկանության մայորի Գյումրիում գտնվող բնակարանում։ Հայտնաբերվել և առգրավվել են ընդհանուր 150-ից ավելի հոգեներգործուն դեղահաբեր ու դեղապատիճներ, այդ թվում՝ «դիազեպամ» և «լիրիկա» գրառմամբ։
Ոստիկանության աշխատակցի մեքենայի խուզարկությամբ ևս հայտնաբերվել է հոգեներգործուն 4 դեղապատիճ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ ոստիկանության ծառայողը հոգեներգործուն դեղահաբերը Գյումրիում ապրող մի տղամարդու անձամբ վաճառել է քրոջ դեղատնում։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական վթար Դավիթ Բեկ փողոցում. քաղաքացին մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր Մոսկվայում տեղի ունեցած հրաձգությունից
Ինչպես արդեն հայտել էին, դեկտեմբերի 19-ի երեկոյան երեկոյան Մոսկվայի կենտրոնում Անվտանգության դաշնային ծառայության շենքի...