ՏԵՍԱՆՅՈՒԹ. 24-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել թմրամիջոց պահելու կասկածանքով
Դեկտեմբերի 19-ին, ժամը 1-ի սահմաններում, քրեական հետախույզները ստացված տեղեկություններն իրացնելով, թմրամիջոց պահելու կասկածանքով, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցից իր «ՎԱԶ-2103» մակնիշի մեքենայով բերման են ենթարկել Օձուն գյուղի 24-ամյա մի բնակչի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մեքենայից, նաև կասկածվողի անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է ապակե գլանակ և երկու փաթեթ յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված: Հայտնաբերված բուսական զանգվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական վթար Դավիթ Բեկ փողոցում. քաղաքացին մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր Մոսկվայում տեղի ունեցած հրաձգությունից
Ինչպես արդեն հայտել էին, դեկտեմբերի 19-ի երեկոյան երեկոյան Մոսկվայի կենտրոնում Անվտանգության դաշնային ծառայության շենքի...