«Նամականիշ» ընկերությանը պատճառվել է ավելի քան 1 միլիոն 223 հազար դոլարի վնաս
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով և կատարված ստուգումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Նամականիշ» ընկերությունը լուծարելու վերաբերյալ։
Որոշման հիման վրա տրանսպորտի և կապի նախկին նախարարի մարտի 30-ի հրամանով ստեղծվել է հիշյալ ընկերության լուծարման հանձնաժողով։ Այդ պահի դրությամբ ընկերության դեբիտորական պարտքը կազմել է ավելի քան 1 միլիոն 223 հազար 140 դոլար։ Պարզվել է, որ լուծարման հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ ընկերության տնօրենը, լուծարման գործընթացի ժամանակ իմանալով ընկերության դեբիտորական պարտքի մասին, չեն իրացրել օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքներն ու պարտականությունները և ընկերության դեբիտորական պարտքերը ստանալու նպատակով հայց չեն ներկայացրել դատարան, ինչի հետևանքով 100 տոկոս պետական բաժնեմասով «Նամականիշ» ընկերությանը պատճառվել է ավելի քան 1 միլիոն 223 հազար 140 դոլար վնաս։
Դեպքի առթիվ ոստիկանությունում պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։
Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...