Mercedes-ի վարորդը Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան տղամարդու. վերջինս մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 29-ամյա Համլետ Կ-ն իր վարած Mercedes մակնիշի 87 VD 008 համարանիշի ավտոմեքենայով Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում՝ գազալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել դեռևս անձը չճշտված 40-45 տարեկան տղամարդ հետիոտնի։
Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին նստեցրել է իր ավտոմեքենան և տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ, և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում որոշմամբ ՀՀ ր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...