Land Rover-ը մի քանի պտույտ պտտվելով հայտնվել է դաշտում․ վարորդի դին գտել են մեքենայից 15 մետր հեռու
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Բերքառատ գյուղի բնակիչ, 48-ամյա Էմիլ Ադամյանը իր վարած Land Rover մակնիշի 36 PO 878 համարանիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Սադունց գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա, տեղում մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...