Իրենցը երեխեք են, մերը չէ՞. «Նաիրիշին» ընկերության աշխատակիցները պահանջում են աշխատավարձերը

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Նաիրիշին» բաժնետիրական ընկերության բակում բողոքի ակցիա են անում ընկերության բալանսում գործող մի քանի ընկերությունների աշխատակիցներ։ 

«Ոչ իշխանության, ոչ տնօրինության կողմից արձագանք չենք ստացել: Ասում են՝ հաշվեհամարին գումար չկա, բայց այստեղ միլիոնների գույք է վաճառվել: Սնանկության մասին դատական ակտն  ուժի մեջ մտնելուց հետո իրենք իրավունք չունեն նման բաներ անելու, բայց արել են, մեզ ոչ մի բան չեն տվել:  Աշխատել ենք, մեր աշխատավարձն ենք ուզում, ողորմություն չենք խնդրում»,- նշում են աշխատակիցները:
 

Նրանք արդեն չգիտեն, էլ ում դիմեն իրենց  խնդիրը լուծելու համար:

«Պատգամավորներ ունենք ընտրված մեր տարածքից, թող գան այս հարցը լուծեն: Ոչ մեկից ոչ մի արձագանք չենք ստանում»,- ասացին աշխատակիցները:

Ընկերության տնօրեն Եգոր Խերիմյանն ասաց, որ «Նաիրիշին» ընկերության աշխատակիցները բացի 4-5 հոգուց, աշխատավարձ ստացել են, մնացածն ունեն վերջնահաշավարկի խնդիր, հարցը լուծվում է: Նա նշեց, որ իրենք 300 միլիոն փող ունեն ստանալիք, 60 միլիոնի համար սնանկ են ճանաչվել:

Քաղաքականություն

Պատահարներ