Ինֆորմատիկայի քոլեջում ուսանողները վիճաբանել են. 16-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության փաստով։
Ժամը 17։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Դմիտրի Ս-ն է, ով սովորում է Արաբկիր վարչական շրջանի Ինֆորմատիկայի Պետական Քոլեջում։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Մամիկոնյանց փողոցի 52 հասցեում գտնվող նշված քոլեջից։
Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում երեխային, Արաբկիրի ոստիկանները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում նշված քոլեջի լսարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Դմիտրի Ս-ի և նրա հասակակից՝ Արմավիրի մարզի բնակիչ Արմեն Ս-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել Դմիտրի Ս-ի մարմնի տարբեր մասերին։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...