Զինվորական կոմիսարիատի փլուզման հետևանքով տուժածները զորակոչիկներ ու զորակոչիկների ծնողներ են․ ՊՆ խոսնակ
Տուժածները զորակոչիկներ ու զորակոչիկների ծնողներ են։ Այս մասին քիչ առաջ Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցած փլուզմանը։
Հովհաննիսյանը նշեց, որ տուժածներին տեղափոխել են տարբեր բժշկական հաստատություններ․ «Լուրջ վնասվածքենր չունեն, կասկած կա, որ մեկի ոտքն է կոտրված»։
Հետաքրքրվեցինք, թե որն է փլուզման պատճառը, ասաց․ «Հին շենք է, շատ մարդ է հավաքվել, որ դրսում չմրսեն, հավանաբար դա է պատճառը»։
Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը (մոտ 25 քմ): Կա 11 տուժած:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...