Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. կան բերման ենթարկվածներ
Երեկ ՝ դեկտեմբերի 18-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապօրինի զենք ձեռք բերելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Ռ. Փ.-ին: Shamshyan.com-ը հայտնում է, որ վերջինիս մոտ հայտնաբերվել է «Վոլֆեր Վաֆեն Փաբրիկ Ուլմիդո» ատրճանակ, որի փամփշտակալում եղել է 5 հատ փամփուշտ: Բերման է ենթարկվել նաև Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Է. Ա.-ն, ում մոտ հայտնաբերվել է «Բակաս-15մ» գրառմամբ որսորդական 1 փողանի ողորկափող հրացան: Իսկ մյուս բերման ենթարկված, Երևանի բնակիչ, 30-ամյա Հ. Մ.-ի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները Բուռնազյան փողոցի թիվ 73 տան մոտ՝ նշված անձանց բերման ենթարկելու վայրից, հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակի մեջ գետնին դրված խլացուցիչով 1 ինքնաձիգ: Ժամանած ոստիկանության փորձաքրեագետը ինքնաձիգի փամփշտատուփում հայտնաբերել է 25 հատ «Մակարով» տեսակի փամփուշտ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, լրատվականի հետ զրույցում նշել են. «Լավա, ոստիկանները օպերատիվ գործեցին ու հավաքված էդ քաղաքացիներին տարան: Թե չէ, չէր բացառվում, որ որոշ ժամանակ անց լսեինք, որ իրար վրա են կրակել, իսկ կրակոցների արդյունքում լավ գիտենք՝ կամ զոհեր ենք ունենալու կամ վիրավորներ: Սա այն դեպքն է, որ պետք է շնորհակալություն հայտնենք ոստիկաններին, ովքեր օպերատիվ գործողությունների արդյունքում վնասազերծեցին զինված անձանց: Իսկ թե ինչի համար էին նրանք հավաքվել, դա մեզ չի հետաքրքրում, կարևորը՝ որ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում հայտնվեցին ոստիկանները ու բանը կրակոցներին չհասավ: Հակառակ դեպքում՝ կարողա մի խոռ գյուլլա կպներ անմեղ մարդու»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...