Հրազդանի բնակչին առանձնակի դաժանությամբ սպանողը ազգությամբ թուրք է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ, տաք հետքերով բացահայտել են Հրազդան քաղաքում առանձնակի դաժանությամբ 51-ամյա Ռոբերտ Հախվերդյանի սպանությունը։
Ինչպես հայտնում է աղբյուրը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն են բերման ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Գարսիմով Աղամամադիին։
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալն ազգությամբ թուրք է․ նա ձերբակալվել է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ոստիկաններն ու քննիչները իր բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել էին 51–ամյա Ռոբերտ Հախվերդյանի դին, իսկ նշված սենյակում խառնաշփոթ վիճակ էր տիրում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի և մարմնի տարբեր մասերում կային հարվածի հետքեր:
Փաստի առթիվ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...