Աղջիկան հենց ծննդատնից վաճառել են երկար տարիներ երեխա չունեցող ամուսիններին․ Aravot.am
Հանրապետական կլինիկական ծննդատանը 1988 թվականին ծնված Լ.Մ.-ն հենց ծննդատնից վաճառվել է երկար տարիներ երեխա չունեցող ամուսիններին: Երեխայի կենսաբանական մորն ասել են՝ երեխան մահացած է ծնվել: Այս մասին Aravot.am-ին պատմել է Լ. Մ.-ի հորեղբոր որդին: Ըստ նրա՝1988-ին Ռազմիկ Աբրահամյանը հանրապետական ծննդատան գլխավոր բժիշկն է եղել:
«Լ. Մ.-ի կենսաբանական մորն ասել են, որ իր երեխան մահացած է ծնվել, այդ կինն արդեն չորս աղջիկ ուներ, Լ. Մ.-ն նրա 5-րդ աղջիկն էր, ամուսինը չէր ցանկանում 5-րդ աղջկան. այդ կնոջ ամուսինը, սկեսուր, սկեսրայրը չեն ցանկացել այդ երեխային եւ ծննդատան բժիշկներին ասել են՝ կասեք՝ երեխան մահացած է ծնվել, այդպես էլ արել են»,- լրատվականի հետ զրույցում ասել է Հարութ Ֆարիսյանը:
Aravot-ի զրուցակցի խոսքով, իր հորեղբոր կինը հանրապետական ծննդատանը ձեւակերպվել է որպես հղի, փաստաթղթերով ձեւակերպել են ծննդաբերություն. «Ապրանք չէին գնում էլի խանութից, ի վերջո, երեխա էր, ոնց եք պատկերացնում, որ ծննդատան գլխավոր բժիշկը տեղյակ չլիներ այդ ամենից: Հորեղբորս կինը այն ժամանակ պառկում է հիվանդանոց, ձեւակերպում են, որ հղի է, այնպես են ներկայացնում, որ Լ. Մ.-ն հորեղբորս կնոջ երեխան է, փաստաթղթերով ամեն ինչով ու այդ ամենը գումարով, միայն չեմ կարող ասել՝ ինչքան գումար են վճարել երեխայի համար»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...