Հասարակություն

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայանա՝ գնորդ չկա. Բաբայան

WRed 190 դիտում
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայանա՝ գնորդ չկա.  Բաբայան

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդին մասնակցելու համար որեւէ հայտ չի ներկայացվել: Այս մասին  Հայկական Ժամանակի հետ զրույցում ասել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով՝ աճուրդը, որը նախատեսված է վաղը, չի կայանալու:

 

Նրա խոսքով՝ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կա՛մ չեն հասցրել հայտ ներկայացնել, կա՛մ մտափոխվել են: Բաբայանը նշել է, որ հաջորդ աճուրդի ժամանակ արդեն, ըստ կարգի, մեկնարկային արժեքը (7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ) պետք է 5 տոկոսով նվազի, սակայն դեռ օր որոշված չէ:

 

Լրատվամիջոցի հարցին՝ ինչո՞ւ գնորդ չհայտնվեց, Նարեկ Բաբայանը պատասխանել է. «Որոշ ներդրողներից արձագանք ենք ստացել, որ հաշվարկը չի արդարացնում, այսինքն՝ գինը բարձր է, եւ չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել»: Բացառված չէ նաեւ, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «Եթե եւս 1 աճուրդ, օրինակ, չկայանա, հնարավոր է, որ այդ պարագայում այլ ելք գտնվի եւ հանձնվի հավատարմագրային կառավարման»:

 

Նշենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում որոշվեց հյուրանոցը՝ իր շարժական գույքով, օտարել աճուրդային կարգով՝ մեկնարկային գին սահմանելով 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250