Նյու Դելիում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են եղել. գործի է դրվել մահակներ ու արցունքաբեր գազ
Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները դեկտեմբերի 18-ին արգելել են բոլոր բազմամարդ միջոցառումները Նյու Դելիի հյուսիսարեւելյան շրջանում, որտեղ նախօրյակին զանգվածային անկարգություններ ու բողոքներ են եղել Հնդկաստանի քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրման դեմ: Ինչպես հայտնել Է NDTV հեռուստաալիքը, այդ միջոցն ընդունվել Է հնարավոր նոր ելույթները կանխելու նպատակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկված նաեւ քաղաքի այլ շրջաններում: Ոստիկանության ուժեղացված կարգախմբերը հերթապահում են խաչմերուկներում եւ հրապարակներում: Դեկտեմբերի 17-ին մոտավորապես երկու հազար բողոքողներից բաղկացած բազմությունը ոստիկանության հետ բախումներ Է սկսել Նյու Դելիի Սիլամպուր հյուսիսարեւելյան շրջանում: Բողոքավորները փորձել են անցնել քաղաքի կենտրոն, բայց նրանց կանգնեցրել են ոստիկանները: Ակցիայի մասնակիցներն սկսել են քարեր ու փայտեր նետել իրավապահների վրա, ի պատասխան ոստիկանությունը գործի Է դրել մահակներ ու արցունքաբեր գազ:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...