«Հայկական ժամանակ». Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդին մասնակցելու համար որեւէ հայտ չի ներկայացվել: ՀԺ-ի հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Աճուրդը, որը նախատեսված էր վաղը՝ չի կայանալու:
Նրա խոսքով՝ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կամ չեն հասցրել հայտ ներկայացնել, կամ մտափոխվել են:
Բաբայանը նշեց, որ հաջորդ աճուրդի ժամանակ արդեն ըստ կարգի մեկնարկային արժեքը (7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ) պետք է 5 տոկոսով նվազի, սակայն դեռ օր որոշված չէ:
Հարցին, թե ինչո՞ւ գնորդ չհայտնվեց, Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Որոշ ներդրողներից արձագանք ենք ստացել, որ հաշվարկը չի արդարացնում՝ այսինքն գինը բարձր է եւ չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել»:
Բացառված չէ նաեւ, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «Եթե եւս մեկ աճուրդ օրինակ չկայանա, հնարավոր է, որ այդ պարագայում այլ ելք գտնվի եւ հավատարմագրային կառավարման հանձնվի:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...