Երևանի մետրոպոլիտենը Ամանորին անակնկալ կմատուցի ուղևորներին
Երևանի մետրոպոլիտենն Ամանորի գիշերն աշխատելու է ամբողջ գիշեր` մինչև առավոտվա ժամը 6–ը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը։
Սովորաբար երևանյան մետրոն աշխատում է մինչև ժամը 23։00. հենց այդ ժամին է մեկնում վերջին գնացքը։ Տոնական օրերին երբեմն այն աշխատում է մինչև գիշերվա ժամը մեկը (այդպես էր, օրինակ, Թանգարանների գիշերվա ընթացքում` մայիսի 18–ին)։ Իսկ այս տարի Ամանորի գիշերը մետրոն աշխատելու մինչև առավոտյան 6–ը, ընդ որում` հունվարի մեկին բացվելու է սովորական ժամին` 7–ին։ Այսինքն` մետրոն գրեթե շուրջօրյա է աշխատելու` մեկ ժամ դադարով։
Ամանորին նվիրված միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ին նախատեսված համերգով, որին կմասնակցեն հայ աստղերը։ Ժամը 23:45-ին հրապարակից տոնական ուղերձ կհղի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կեսգիշերից հետո ելույթ կունենա աշխարհահռչակ երաժիշտ ու կոմպոզիտոր Գորան Բրեգովիչն իր նվագախմբի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...