Անկարան արձագանքել է ԱՄՆ-ի Սենատում Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագծի ընդունմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ի Սենատի՝ Թուրքիայի դեմ սահմանվող պատժամիջոցների հաստատմանը:
Այս առիթով տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ջանքերին վնաս են հասցնում: Թուրքիայի ԱԳՆ-ն Սենատի ընդունած նախագծում Թուրքիայի հասցեին առկա ձևակերպումները թշնամական է որակել, գրում է Ermenihaber-ը:
Ըստ ԱԳՆ-ի հայտարարության՝ Սենատը, Թուրքիային դուրս թողնելով F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից, S-400 համալիրների գործարքի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով ցույց է տալիս իր թշնամական դիրքորոշումը և անհարգալից վերաբերմունքը թուրքական ինքնիշխան պետության ընդունած որոշումների նկատմամբ:
Անդրադառնալով Կիպրոսի դեմ զենքի էմբարգոն վերացնելուն՝ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշումը կձախողի կղզում խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը և վտանգավոր լարվածության պատճառ կդառնա:
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ սպառնալիքները և պատժամիջոցների չեն կարող ստիպել Թուրքիային հրաժարվել ազգային անվտանգությունը ապահովելուն միտված քայլերից: Ըստ ԱԳՆ-ի բնորոշման՝ բոլոր այդ ձևակերպումները Թուրքիայի դեմ են ուղղված, և Թուրքիան կձեռնարկի համապատասխան միջոցներ կձեռնարկի: