«Ժողովուրդ». Շինանյութի շուկան վերահսկողությունից դուրս է մնացել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
Շինանյութի, մասնավորապես` քարի, ավազի շուկաները վերահսկողությունից դուրս են մնացել: Թերթը շրջայց է իրականացրել եւ պարզել, որ քարն է՛լ, ավազն է՛լ ավելի էժան գնով են վաճառվում քարի եւ ավազի հանքերում, քան շուկայում:
Նախ՝ նշենք, որ քարի գինը որոշվում է չափերով: Որքան մեծ է, այնքան թանկ է: Բացի այս, քարն է՛լ, ավազն է՛լ վերջին շրջանում զգալի թանկացել են: Սա, ըստ մասնագետների, պայմանավորված է շինարարության ոլորտի աճով: Օրինակ` 1 հատիկ քարը՝ 22 չափ, մի քանի ամիս առաջ վաճառվում էր 180 դրամով, հիմա այն արժե 220-250 դրամ, մինչդեռ այն վերավաճառողները քարի հանքերից ձեռք են բերում ավելի էժան գնով եւ զգալի տարբերությամբ վաճառում:
Բացի այս, սպառողներին զայրացնում է այն, որ քար վաճառողները ավտոմեքենաներով են հաշվարկում արժեքը. ինչքան շատ, այնքան գինը ցածր: Նույն պատկերն է նաեւ ավազի շուկայում: Օրինակ` մեկ բեռնատարով ավազը հանքից գնում են 15 հազար դրամով, բայց շուկայում վաճառում 20-22 հազար դրամով:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...