Շոուբիզնեսի ներկայացուցիչների հայտարարագրեր չներկայացնելու փաստով քրգործեր են հարուցվել. Հովհաննիսյան
Շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ ներկայացրել են հայտարարագրեր եւ կատարել են հարկային պարտավորությունները, կան նաեւ այնպիսիք, ովքեր չեն կատարել եւ այդ փաստով քրեական գործեր են հարուցվել։
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քրեական գործերը նախաքննության փուլում են:
Նա նշեց, որ շոուբիզնեսի մոտ 10 ներկայացուցիչներ ներկայացրել են հայտարարագրեր։ Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերից ՊԵԿ-ը հայտարարել էր, որ շոուբիզնեսի ներկայացուցիչները պետք է ներկայացնեն իրենց հայտարարագրերը եւ հարկեր վճարեն: Դրանից հետո հայտնի դարձավ, որ հայտարարագիր են ներկայացրել՝ Արամեն, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Թաթան, Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...