«Փաստ». Հայաստանը տեխնոլոգիական կետրոն դարձնելու համար տարեկան 1,3 մլրդ դրամ կպահանջվի
«Փաստ» օրաթերթը գրում է.
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական կայքում ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:
Դրա հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշման 7.1 կետով, համաձայն որի, կառավարությունը նպատակադրվել է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որին հասնելու և բարձր տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու համար իրականացվող քայլերից է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մշակումն ու իրագործումը:
Այն հնարավորություն կտա, օգտագործելով հայկական գիտական միտքը և հնարավորությունները, տեխնոլոգիական և սփյուռքի ներուժը, ընդլայնել համաշխարհային տեխնոհսկաների հետ գործակցության աշխարհագրությունն ու հնարավորությունները:
Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար պետբյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ:
Նախարարության ներկայացրած հավելվածում նշվում է` ծրագիրն իր տեսակով առաջինն է և խոշորագույնը, որն անմիջականորեն իրականացվելու է Սփյուռքի տեխնոհամայնքի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին։
Այն հայկական ստարտափ ընկերություններին ու ձեռներեցներին հնարավորություն կտա պետական աջակցությամբ և հատուկ մշակված օրակարգով այցելել Սիլիկոնյան հովիտ, մասնակցել կատարելագործման ծրագրերին։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...