«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հունվարի 15-ից կթանկանա ավտոկայանատեղիի արժեքը. SputnikԱրմենիա
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ավտոկայանատեղիի արժեքը մասնակի կվերանայվի։
Ներկայումս կայանատեղիի մեկ ժամը 500 դրամ է, ընդ որում` առաջին 10 րոպեն անվճար։ Եթե մեքենան կայանի մեկ օր կամ ավելի (սակայն 5 օրից ոչ ավել), ապա օրական վճարը կկազմի 2 հազար դրամ։ 5-ից 30 օր կայանելու դեպքում պետք է վճարել 10 հազար դրամ։
Գործող համակարգով, կայանատեղիի համար վճարում են օդանավակայանից դուրս գալիս, դրամարկղերում, որոնց կողքին ուղեփակոցներ են տեղադրված։ Այժմ օդանավակայանի ղեկավարությունը որոշել է օդանավակայանի ելքի վրա դրամարկղերի մոտ խցանումներից ազատվելու տարբերակ գտնել։
Դա է պատճառը, որ այն ավտոսեփականատերերը, որոնք կայանատեղիի համար վճարում են դրամարկղում, հունվարի 15-ից ավելի շատ կվճարեն։ Կայանման մեկ ժամը կարժենա 800 դրամ, մեկ օրվա համար ստիպված կլինեն վճարել 3000 դրամ (մինչև 5 օր)։ 5-ից 30 օրվա համար կայանատեղին կարժենա 15 հազար դրամ։
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց «Զվարթնոցի» մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը, տվյալ սակագները ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարի 15-ից։ Սակայն գործող սակագները կպահպանվեն նաև նրանց համար, որոնք վճարումները կիրականացնեն օդանավակայանի ներսում տեղադրված տերմինալների միջոցով։ Այդ դեպքում դուրս գալիս միայն անհրաժեշտ կլինի ներկայացնել վճարման կտրոնը։
Մանրամասնեը՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...