Լիբանանի նախագահը վերստին չեղարկել Է կոնսուլտացիաները վարչապետի նշանակման շուրջ
Լիբանանի նախագահ Միշել Աունը վերստին չեղարկել Է խորհրդարանական կոնսուլտացիաները երկրի վարչապետի նշանակման շուրջ: Բանակցությունները հետաձգվել են մինչեւ դեկտեմբերի 19-ը, ինչի մասին հաղորդել Է նախագահի մամուլի ծառայությունը:
«Այսօր առավոտյան վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին հեռախոսազրույց Է ունեցել նախագահ Միշել Աունի հետ եւ խնդրել՝ հետաձգել խորհրդարանական կոնսուլտացիաները կառավարության ձեւավորման հարցերի շուրջ լրացուցիչ բանակցությունների համար: Նախագահը դրականորեն Է արձագանքել Հարիրիի խնդրանքին եւ որոշում Է ընդունել կոնսուլտացիաները հետաձգել մինչեւ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 19-ը»,-ասված Է հայտարարության մեջ:
Խորհրդարանականների հետ նախագահի առաջին կոնսուլտացիաները պետք Է կայանային դեկտեմբերի 7-ին, սակայն դրա նախորդ օրը քաղաքական ուժերի կողմից համաձայնեցված թեկնածուն առաջարկվող պաշտոնից հրաժարվեց Հարիրիի օգտին:
Հոկտեմբերի 17-ին Լիբանանում հակակառավարական ցույցեր են սկսվել: Չնայած հոկտեմբերի 29-ին Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականին, երկրում հուզումները չդադարեցին: Տնտեսական եւ ֆինանսական իրադրությունը շարունակում Է մնալ ճգնաժամային վիճակում: Երկրի նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարել Է, որ պետությունը տուժում Է ֆինանսական շրջափակումից ու պատժամիջոցներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...