ՀՀ նախագահը «Կատար Էյրվեյզ»-ի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները
Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է «Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բակերի հետ։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ ընկերության համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Ողջունելով երկու բարեկամ երկրների միջև «Կատար Էյրվեյզ»-ի կողմից ուղիղ օդային կապի ապահովումն ու հաջող գործունեությունը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել չվերթների ավելացման, ինչպես նաև Հայաստանը որպես տարանցիկ չվերթների իրականացման ուղղություն դիտարկելու հնարավորությունը։
«Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրենը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել մեր երկրի հետ փոխգործակցության ընդլայնման ուղղությունները՝ նշելով, որ երկու ժողովուրդների, ինչպես նաև նախագահ Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի ջերմ բարեկամական հարաբերությունները լավ հիմքեր են ստեղծում հետագա գործակցության համար։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ընկերության գործունեության, խնդիրների և առաջիկա ծրագրերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...