Բիզնես մաքսատան տարածքում․ մեքենան տեղաշարժելու համար՝ 5000 դրամ․ ահազանգ
Լրագրող Հայկ Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է․
«Երեկ Գյումրիում էի: Մեքենա էի մաքսազերծում: Ամեն ինչ շատ արագ ու առանց քաշքշուկների եղավ: Բանալիների կորստի կամ գողանալու հարցերն ի դեպ շատ արագ կարգավորվեց: Սակայն կա մի խնդիր, որն, ի դեպ, շատերն են նշում: Ուրեմն՝ գալիս ես մաքսային գոտի ու պարզվում է՝ մեքենան, որը պետք է դուրս բերես, գտնվում է ամենախորքում, դիմացն էլ մի 4-5 մեքենա, բոլորն էլ վթարված ու տեղաշարժելու հնարավորություն չկա: Էդ տարածքում մի 10 կառ են պտտվում՝ մեքենաները, որոնք չեն քշվում, տանում-բերում են: Հիմա էն, ինչ աչքիս առաջ եղավ: Հինգ րոպեով տեղ գնացինք, եկանք, մեր մեքենայի դիմաց հայտնվեց մեկ այլ մեքենա՝ նոր բերեցին տեղադրեցին: Հերթով բոլոր կառերի վարորդներին մոտենում ենք, հարցնում՝ Դո՞ւք եք դրել, պատասխանը՝ չէ: Հիմա ասում եմ՝ եղբա՛յր, տասը հոգի եք, տասդ էլ ասում եք՝ մենք չենք դրել, բա ո՞վ դրեց։ Պատասխան չկա: Մի ժամ էստեղ-էնտեղ գնալուց գալուց հետո մի մարդ եկավ, թե բա ես էդ հարցը կարամ լուծեմ՝ գինը 5000 դրամ: Պարզվում է՝ էս կառի վարորդները դրանով փող են աշխատում․ մի մեքենան տեղաշարժելու համար՝ 5000 դրամ: Քարշակի վարորդն ասեց՝ լավ եք պրծել, էն օրը 20000 դրամ տվեցինք, որ կարողանանք մեքենան հանենք: Սիրելի Լուսինե Մկրտչյան և Շուշան Ներսիսյան ջան, էս հարցը հաստատ Ձեր տիրույթում ա: Էրեկ 5 հոգի աչքիս առաջ մարդա 5 հազարական դրամներ տվեցինք, որ մեքենաները կարողանանք հանել»:
Auroranews-ը ևս բազմաթիվ զանգեր է ստանում, որ Գյումրու ավտոմաքսատանը ավտոմեքենաների հերթերը վաճառելու պրակտիկան շարունակվում է:
Մեզ զանգահարած վարորդը, ով գիշերը Գյումրու մաքսատան ճանապարհին է անցկացրել, նշեց, որ վարորդներին են մոտենում տաքսի ծառայության կամ զբոսաշրջային ծառայությունների մատուցման նշաններով, սպիտակ համարանիշերով ամենատարբեր մեքենաներով անձինք և որոշակի գումարի դիմաց առաջարկում հերթ պահելու իրենց ծառայությունը:
Ահազանգի հետքով Auroranews-ը զրուցեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ։ Ահարոնյանը նշեց, որ ոստիկանության տեղի ծառայողները կկարգավորեն խնդիրը: Նա կոչ արեց՝ նման դեպքերի ականատես լինելու դեպքում զանգահարել 1-02, քանի որ միայն այդկերպ է հնարավոր կառուցել իրավական երկիր:
Հիշեցնենք՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ավելի վաղ հաստատեց տեղեկությունը, որ քաղաքացիները հերթեր են վաճառում միմյանց. «Այո, մեր քաղաքացիներն իրենց հնարամտությունը ևս կիրառում էին. նոր բիզնես էին մտածել, մեքենաներով գալիս էին, համարները հանում էին, գիշերը կանգնում էին հերթ, առավոտյան վաճառում էին իրենց հերթն այլ անձանց: Մենք ահազանգեցինք ոստիկանության մեր գործընկերներին և ոստիկանությունը շատ արագ կարգավորեց այդ խնդիրը: Հիմա կարծում եմ՝ այդպիսի բան չկա»։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...