Արտակարգ դեպք Երևանում. Նազաբերկյան թաղամասում երիտասարդները մի քանի անգամ կրակել են ոստիկանական մեքենայի վրա
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած կրակոցների փաստով: Ժամը 08:30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ոստիկան Կ.Ն.-ն ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Նազաբերկյան թաղամասում կայանված Hyundai ավտոմեքենայի վրա կրակոցներ են արձակել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 18:00-ից մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում դիտավորությամբ կրակել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված Hyundai մակնիշի 449 II 02 ոստիկանական համարանիշներով ավտոմեքենայի վրա՝ վնասելով աջ կողային ապակիները, աջ դիմացի և հետևի անվաթևերը, ինչպես նաև բեռնախցիկի ծածկոցը:
Գ. Շամշյանի տեղեկություներով, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված արարքը կատարել է նույն թաղամասի բնակիչ, 26-ամյա Վարդան Ադամյանը: Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ Վ. Ադամյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել, որ արարքը կատարել է ինքը, իր ընկերոջ, հարևան, 29-ամյա Ռոման Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայի միջից և նրան պատկանող ատրճանակով, առանց որևէ դրդապատճառի 7 անգամ կրակոց է արձակել ոստիկանական ավտոմեքենայի վրա:
Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները հայտնաբերել են ատրճանակը:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...