Հասարակություն

ԱԻՆ փրկարար ծառայությունում տոներին կգործեն պահեստային հերթափոխ խմբեր

WRed
ԱԻՆ փրկարար ծառայությունում տոներին կգործեն պահեստային հերթափոխ խմբեր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական, ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

«ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ընթացող շինարարական աշխատանքների, ծառայության ընթացքում առաջացած հարցերի և առկա խնդիրների վերաբերյալ:

Վրեժ Գաբրիելյանը Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերին հանձնարարեց կազմակերպել ամանորյա հերթափոխի իրականացման, ինչպես նաև` Ամանորի միջոցառումների հետ կապված բնակչության անվտանգության ապահովման լրացուցիչ աշխատանքները: Հանձնարարվեց նաև ստեղծել երկրորդային պահեստային հերթափոխ խումբ, որը անհրաժեշտության դեպքում կիրականացնի արագ արձագանքում:

Եղանակային պայմանների հետ կապված, ըստ անհրաժեշտության,  ՀՀ որոշ մարզերում կարող են ծավալվել  ժամանակավոր հենակետեր:  Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետին և մարզային կառույցների ղեկավարներին Վրեժ Գաբրիելյանը  հանձնարարեց ստուգել և համալրել հենակետերը անհրաժեշտ գույքով և ապրանքներով:

 

Փրկարար ծառայության տնօրենը ևս մեկ անգամ շեշտեց, որ  հրդեհի ահազանգը ստանալուն պես օպերատիվ հերթափոխի պատասխանատունները պետք է ճշտեն հրդեհի օջախի մոտակայքում առկա ջրային ռեսուրսների մասին տեղեկատվությունը` հրդեհաշիջման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով:

 

ԱԻՆ ՃԿԱԿ Հոգեբանական աջակցության բաժնի պետ Ա. Երիցյանը զեկուցեց, որ դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում կայացել է ԱՌՆԱՊ հիմնադրամի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ մշակված «Էքստրեմալ հոգեբանական օգնության ճանապարհային քարտեզ» ուղեցույցի և «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակներում»  ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որին մասնակցել են նաև ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանները։ Հոգեբանական աջակցության բաժնին տրամադրվել է 100 օրինակ ուղեցույց: Ուղեցույցը նախատեսված է արագ արձագանքմանը մասնակացող ծառայողների` փրկարարների, բուժաշխատողների համար, ինչպես նաև նրանց` ովքեր առաջինն են հայտնվել դեպքի վայրում և կարող են հոգեբանական աջակցություն տրամադրել տուժածներին: Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարեց կազմակերպել ուղեցույցների բաշխումը ըստ նշանակության:

 

Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց վերանայել ամբողջ փաստաթղթային շրջանառությունը և ավարտին հասցնել մինչև տարվա վերջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250