Տարին 3 անգամ մեր քաղաքացիները կկարողանան պետական յուրաքանչյուր թատրոն հաճախել․ նախարար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարոհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 2020 թ. փետրվարից կմեծանան հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառու քաղաքացիների մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները:
«Այս իրավունքն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարության հետ համատեղ բարելավել ենք ընթացակարգերը, մեծացրել ծավալները՝ ներառելով թանգարանները: Այլևս հարկավոր չէ սոց. ծառայություններից նախապես տոմսեր վերցնել, պարզապես պետք է անձնագրով և անհրաժեշտոության դեպքում հաշմանդամությունը հավաստող փաստաթղթով մոտենալ մշակութային օջախներ:
Այսպիսով մեր քաղաքացիները կկարողանան պետական յուրաքանչյուր թատրոն հաճախել տարին 3 անգամ և յուրաքանչյուր թանգարան՝ ամիսը 2 անգամ։ Արդյունքում տարեկան առնվազն 48 ներկայացման և ամեն օր թանգարաններ այցելել անվճար հնարավորություն կունենան:
Հույս ունեմ, որ մշակութային օջախները հնարավոր ամեն բան կանեն, որպեսզի ապահովեն նաև ֆիզիկական և բովանդակային մատչելիությունը»,- գրել է նախարար Բաթոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...