Եկեք հայհոյելուց առաջ մի երկու անգամ ուշադիր կարդանք. Հ.Կարապետյանը՝ եպս. Մաշալյանի հարցազրույցի մասին
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սահակ եպս. Մաշալյանի՝ «Սաբահ»-ին տված հարցազրույցին։
«Եկեք հայհոյելուց առաջ մի երկու անգամ ուշադիր կարդանք, թե ինչ է ասել Պոլսո նորընտիր պատրիարք Սահակ եպս. Մաշալյանը (ընդգծումներն իմն են).
«Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է օտար երկրների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման գործիք: …
Մաշալյանը հույս է հայտնել, որ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՆՔԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԼՈՒԾԵԼ ԱՅՍ ՀԱՐՑԸ, և Թուրքիան ու Հայաստանը կկարողանան բարելավել հարաբերությունները։ «Երբ երկու կողմերը չեն կարող խոսել, խոսելու իրավունքի են հավակնում երրորդ կողմերը, չորրորդ կողմերը, նրանք, ովքեր արտասահմանում են,- ասել է պատրիարքը:- Այդ բոլոր հարցերը մենք պետք է լուծենք։ ԲԱՅՑ ՔԱՆԻ ՈՐ ԴԱ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է, այն օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»:
Պոլսո հայոց պատրիարքը չի՛ կարող խոսել պայմանական դաշնակցականի բառապաշարով, չի՛ կարող խոսել հայկական ազգայնականության դիրքերից, էդ դեպքում ինքն ուղղակի պատրիարք չի լինի:
Իսկ «Սաբահ»-ին տված հարցազրույցում մարդը համարյա բառացի ասում է Թուրքիայի իշխանությանը՝ լուծե՛ք ձեր հարցերը հայերի հետ, ճանաչե՛ք ցեղասպանությունը, թույլ մի՛ տվեք, որ երրորդ երկրները օգտագործեն դա ձեր դեմ՝ հանուն իրենց շահերի»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...