Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 պատանի. SHAMSHYAN
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 պատանի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 17-ամյա Սերգեյ Ղ.-ն, 18-ամյա Հովսեփ Մ.-ն, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ և 18-ամյա Էմիլ Կ.-ն, ով վնասվածք է ստացել դաստակի և ականջի մասում: Վիրավորներից Սերգեյ Ղ.-ն և Հովսեփ Մ.-ն գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ Էմիլ Կ.-ն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում: Այս պահի տվյալներով, բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Խորենացի փողոցից: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...