Անչափահաս տղան հոր BMW մեքենայով, մոտ 20-25 մետր օդային թռիչք կատարելով, հայտնվել է Երևանյան լճում
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում, BMW մակնիշի 23 ՕՏ 871 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20-25 մետր օդային թռիչք կատարելով, հայտնվել է Երևանյան լճում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով եղել է 15 տարեկան տղա, տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վարորդը եղել է Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ,15-ամյա Գրիգոր Հ.-ն:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...