Իշխանության կազմում անցյալից մնացած այլ կառույցներ ու անձինք էլ կան. Տոնոյան
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը ԱԺ ճեպազրույցում նշեց, որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս անդամները չեն հանդիսանում իրենց կուռքը. «Ի՞նչ եք կարծում՝ «Բարգավաճ Հայաստան»-ը պետք է կո՞ղմ քվեարկեր, որ իրենց գործառույթները չիրականացնելու համար այդքան գումար ստանան»:
Նա անընդունելի է համարում, որ հանրության վստահությունը չվայելող դատավորներին, իր ձևակերպմամբ, փառավոր թոշակի են ուղարկում: Ըստ պատգամավորի՝ դա արվում է ՍԴ-ն «հլու-հնազանդ» դատավորներով համալրելու նպատակով: Նա նկատում է նաև.
«Հետևողականորեն նշվում է, որ ՍԴ-ն անցյալից է մնացել, բայց անցյալից մնացած այլ կառույցներ ու պաշտոնական անձինք էլ կան, ովքեր այսօր իշխանության կազմում են»:
Իսկ որևէ նախաձեռնությամբ հանդես չգալու մասին հարցին պատասխանեց՝ ասելով, որ ըստ նպատակահարմարության՝ անդրադառնում են այս կամ այն խնդրին:
Նմանատիպ հոդվածներ
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...