«Հրապարակ». Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել
«ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի «գործով» հարցաքննվել է նաև «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Ինչպես այսօր գրել է «Հրապարակ» օրաթերթը, նրա մերձավորներից մեկը պատմեց, որ նա ծանր է տանում այդ փաստը և ամեն ինչ անում է, որ նույնիսկ թիմում չիմանան այդ մասին։
Վարդանյանը երեկ լրատվամիջոցին պարզաբանել է, թե ինչ է խոսել Բաբայանի հետ. «Ես ընդամենը հեռախոսազրույց եմ ունեցել և այդ կապակցությամբ ընդամենը բացատրություն եմ տվել... Քննարկել ենք ՍԴ որոշումը, ինքը պաշտպանում էր, ես քննադատում էի բավականին կոշտ»։ Վստա՞հ եք, որ Ձեզ չեն մեղադրի նախկինների հետ շփման ու «դավաճանության» մեջ… Բայց Վարդանյանը հումորը չընկալեց․ «Լսեք, Արսեն Բաբայանին ես ճանաչում եմ, ի դեպ՝ շատ մարդ եմ ճանաչում Հայաստանում և Հայաստանից դուրս։ Այդ թեման դադարեցրեք»։
Հետո փորձեց արդարանալ. «Արսեն Բաբայանի հետ, կարծում եմ, տեսել եք, որ ֆեյսբուքյան լուրջ քննարկումներ ենք ունեցել, մեկս մյուսին խիստ քննադատել ենք, և, հաստատ, մեր հարաբերությունները չի կարելի բնութագրել ջերմ ընկերային կամ գործընկերային։ Հոկտեմբերի 21-ին զարմանալիորեն զանգ ստացա Արսեն Բաբայանից, ով փորձեց պաշտպանել ՍԴ որոշումը, ես էլ իմ դիրքորոշումը ներկայացրեցի բավականին կոշտ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...