Նկարում պատկերված մարդիկ մինչ մեր գործողությունը արդեն նկարում էին․ Դավիթ Պետրոսյան
«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկարում պատկերված մարդիկ, մարտի 4-ի դեպքի ժամանակ, մինչ մեր գործողությունը արդեն տարածքում էին ու նկարում էին' կինը հատուկ տեսանկարհանող սարքով, երբ տեսնում է, որ շենքի կամերան իրան նկարում է, փորձում է դեմքը կոծկել:
Տարածքում եղած քրեականի աշխատողների հետ կապված առանձին կգրեմ: Այս պահին կարևոր է այս կնոջ ու տղամարդու ինքնության պարզումը:
Ասեմ, որ իրենք սկսել են նկարել մինչ դեպքի տեղի ունենալը:
Քանի որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հանցավոր անգործության են մատնված, այդ մարդկանց գտնելու այս տարբերակն է մնում:
Իսկ եթե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը շարունակեն ջայլամի քաղաքականությունը, լուրջ կասկածներ ունեմ, որ գիտեն ու չեն խոսում»:
Հիշեցնենք՝ այս տարվա մարտի 4-ին, միջադեպ էր տեղի ունեցել հասարակական գործիչ, նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամների միջև, որի հետևանքով Մալյանը հայտնվել էր աղբամանում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...