Էջմիածնում աղմկահարույց կրակոցների գործով կալանավորվել է BMW-ի վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Էջմիածին քաղաքի բնակիչ, 25-ամյա Արգիշտի Այվազյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 34-38-104 հոդվածների հատկանիշներով:
Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Ա. Այվազյանը դատարանից տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Վերջինս կասկածվում է նոյեմբերի 14-ին Էջմիածին քաղաքի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Առաքելյանի նկատմամբ սպանության փորձին մասնակից լինելու մեջ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկանների ու քննիչների կողմից հայտնաբերված BMW-ն պատկանում է Ա. Այվազյանին:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...