Հասարակություն

Մոսկվայի դատարանը Telegram-ին տուգանել է 14,6 մլն ռուբլով

Մոսկվայի դատարանը Telegram-ին տուգանել է 14,6 մլն ռուբլով
Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը օգոստոսի 12-ին Telegram Messenger Inc.-ին ընդհանուր առմամբ 14,6 մլն ռուբլու տուգանք է նշանակել՝ արգելված տեղեկատվությունը չհեռացնելու համար։Դատարանը ընկերությանը…

Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը օգոստոսի 12-ին Telegram Messenger Inc.-ին ընդհանուր առմամբ 14,6 մլն ռուբլու տուգանք է նշանակել՝ արգելված տեղեկատվությունը չհեռացնելու համար։


Դատարանը ընկերությանը 7 մլն ռուբլով տուգանել է արգելված տեղեկատվությունը կրկնակի չհեռացնելու համար։ Եվս երկու խախտման համար նշանակվել է 3,8-ական մլն ռուբլու տուգանք։


Այսպիսով, Telegram-ի նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 14,6 մլն ռուբլի։


Ավելի վաղ՝ հունիսին, նույն դատարանը Telegram-ին տուգանել էր 3,5 մլն ռուբլով՝ սոցիալական ցանցի սեփականատիրոջ պարտականությունները չկատարելու համար։ Մայիսի վերջին ընկերությունը ևս 7 մլն ռուբլով տուգանվել էր հարթակից ծայրահեղական բովանդակությունը չհեռացնելու համար։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250