Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում. ՄԱԿ
Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում: Սրանք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներն են, հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամը և Բուլղարիայի կառավարությունը սերտորեն համագործակցում են, որպեսզի երեխաները կարողանան դպրոց հաճախել, քանի որ ներկայումս Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում: Մենք կոչ ենք անում Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համագործակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ օգնելու այն երեխաներին, որոնք դպրոց չեն հաճախում»,- ասել է Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հասան Խալիլը:
Ըստ նրա` կարևոր է, որ այդ երեխաները կարողանան սովորել դպրոցում, քանի որ կրթությունը հիմնարար իրավունք է, և երեխաները պետք է օգտվեն այդ իրավունքից:
Վրաստանում մեկնարկել է երկամյա ծրագիր այդ երեխաներին կրթական գործընթացում ընդգրկելու համար: Բուլղարիայի կառավարությունը կօգնի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ միասին իրականացնել ծրագիրը:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակ. կտրուկ տաքացում է սպասվում
ՀՀ տարածքում՝ նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունեն...
Հանրապետության տարածքում ձյուն կտեղա
Հանրապետության տարածքում՝Նոյեմբերի 26-27-ը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին շրջանների զգալի մասում սպա...
Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք արված է. Նիկոլ Փաշինյան
330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...