ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրեբունու ոստիկանները բացահայտել են «Հայփոստի» մասնաճյուղից կատարված գողությունը
Նոյեմբերի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում գողության 4 դեպք արձանագրվեց։ Մի դեպքում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Էրեբունու փողոցում գտնվող «Հայփոստի» մասնաճյուղի դուռը ու գողացել հեռուստացույցը գողացել։
Իսկ դեպքում մտել էին «Վիոլա ջուր» ընկերության սպասարկման գրասենյակ, բայց ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ հանցագործությունն ավարտին չէին հասցրել, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մյուս երկու դեպքերում գողություն էր կատարվել Էրեբունիում գտնվող ավտոսպասարկման ու կահույքի սրահներից։ Բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումների շնորհիվ բացահայտման առումով կարևորագույն եզրահանգումներ արեցին։
Փաստական տվյալներով հիմնավորվեց, որ բոլոր դեպքերում գործել են նույն անձինք։ Օրեր անց էլ հայտնի դարձավ նրանց ինքնությունը։ Կասկածվող երիտասարդները, որոնք մայրաքաղաքի բնակիչներ են, հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ ներկայացվեցին տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։
Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Շարունակվում են նաև գողոնը հայտնաբերելու միջոցառումները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են
Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակա...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից
NewsMedia-ն տեսանյութ է տարածել, նշելով, որ ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում քաղաքացիներից։ A...