Ստամբուլ-Երևան չվերթները դադարեցվել են. ո՞րն է պատճառը
Ստամբուլից Երևան այսօր նախատեսված թռիչքը չի կայացել. Ըստ տեղեկությունների թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով բոլոր ուղղություններով չվերթները դադարեցնելու մասին, այդ թվում` Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։
Չվերթները դադարեցվել են նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ Թուրքիայում 2016-ից սկսված տնտեսական վայրիվերումների ու դրա պատճառով ընկերության կրած կորուստների պատճառով:
Դրան գումարվել են նաև Ստամբուլի նորաբաց օդանավակայանի թանկ ծախսերը, ինչի հետևանքով ընկերությունը ստիպված է եղել ֆինանսական խնդիրների լուծման համար ժամանակավորապես դադարեցնել չվերթները: Նախօրոք գնված տոմսերի վերադարձի կամ ամսաթվերի փոփոխության համար դեկտեմբերի 16-ին հատուկ ուղեցույց կտեղադրվի ընկերության կայքում:
Մինչ այդ փակ կլինեն նաև ընկերության տոմսերն ամրագրելու բոլոր համակարգերը: Այսօր պարզ է դարձել, որ փակ է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթներ իրականացնող «Ատլաս գլոբալ» ավիաընկերության Երևանի գրասենյակը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...