Քննչականը հերքում է լրատվականի հրապարակած լուրը
«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «Առաջխաղացում. Ոստիկանության պետի նախկին տեղակալի որդին քննիչից միանգամից դարձել է վարչության պետ» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ նոյեմբերի 20-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ նշանակված Հովհաննես Համբարյանը քննչական աշխատանքի երկարամյա փորձ ունի և իր մասնագիտական պարտականությունները կատարել է բարեխղճորեն և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:
Համբարյանը համակարգում է 2013 թվականից, աշխատել է Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում և մինչև վերը նշված պաշտոնին նշանակվելը, հանդիսացել է ՔԿ ՀԿԳ վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ:
Ինչ վերաբերում է նյութում տեղ գտած պնդմանը, թե Հովհաննես Համբարյանը քննիչ աշխատած ժամանակ մեղադրվում է դատապարտյալից ճնշումներով ցուցմունք կորզելու մեջ, հայտնում ենք, որ քաղաքացի Արթուր Շահվերդյանի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն և հիշյալ հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ Հովհաննես Համբարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով: Որոշումը կայացվել է 2018 թվականի հուլիսի 9-ին և չի բողոքարկվել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...