ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունը տարօրինակ է. Տոնոյան
ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի վերաբերյալ քննարկում չենք ունեցել, կարող եմ իմ անձնական կարծիքն ասել, որ հապճեպությունն առավել քան տարօրինակ է: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Ես չեմ հասկանում, թե որքանով է հասունացած այդ հարցը հապճեպության ռեժիմով քննարկման դնելու համար»,- ասաց Տոնոյանը:
Ինչ վերաբերում է դրա ենթադրյալ հետևանքներին, ապա Իվետա Տոնոյանը նշեց. «Առավել քան վստահ եմ, որ հարկադրաբար Սահմանադրական դատարանի որևէ դատավոր չի կարող թոշակի ուղարկվել և, բնականաբար, բոլոր գործընթացները պետք է իրավական հարթության մեջ տեղի ունենան, և բացառապես իրավական գործիքակազմ պետք է կիրառվի այս հարցի հետ կապված»:
Իվետա Տոնոյանը տարօրինակ համարեց նաև արդարամտության նախարար Ռուստամ Բադասյանի այն պնդումը, որ նախագիծը նպատակ ունի պարզելու դատավորների բարեվարքության հետ կապված հարցը: «Խիստ անհասկանալի է, թե որքանով վաղ թոշակի անցման նախագիծը դատավորների բարեվարքությունը պարզելու նպատակ ունի»,- ասաց նա:
Նշենք, որ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի անցնելու վերաբերյալ նախագիծը օրեր առաջ է հաստատվել կառավարության նիստում:
Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթի վերաբերյալ օրինագծին, նա նշեց, որ օրենքին դեմ քվեարկելն իրենց կողմից ամենևին չի վերաբերում անձերին կամ «օրենքով գողերին»: Տոնոյանը նշեց, որ ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի, սակայն այս դեպքում երբ օրենքը ծայրից ծայր խոցելի է, բազմաթիվ լուրջ խնդիրներ կան: «Օրինակ` ինչ է նշանակում քրեական աշխարհում կարգավիճակի չափելիություն, դա վկայականով տրվող գործընթա՞ց է: Մենք լուրջ մտահոգություններ ունենք, այդ իսկ պատճառով դեմ ենք քվեարկել»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...