Քաղաքականություն

«Փաստ». Խնդիր է դրված ռուսական հեռուստաալիքները ներկայացնել որպես ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոց

«Փաստ». Խնդիր է դրված ռուսական հեռուստաալիքները ներկայացնել որպես ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոց
«Փաստ» թերթը գրում է. Ինչպես երեւում է, Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը շարունակում է հանգիստ չտալ որոշ ուժերի։ Ռուսական հեռուստաընկերությունների՝ հայկական մուլտիպլեքսում…

«Փաստ» թերթը գրում է.

 

Ինչպես երեւում է, Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը շարունակում է հանգիստ չտալ որոշ ուժերի։ 

Ռուսական հեռուստաընկերությունների՝ հայկական մուլտիպլեքսում ներառված լինելու թեմայի առնչությամբ ՀՀ իշխանությունների առաջ քանիցս իրենց անհանգստությունն են բարձրաձայնել արեւմտյան գործընկերները, հատկապես ԱՄՆ-ի դեսպանատունը։

 

Թերթն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ ռուսական հեռուստաընկերությունների հարցն այն աստիճան է հետաքրքրում արեւմտյան սեկտորին, որ մասնավորաբար «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին պատվիրել են իրականացնել ՀՀ մեդիայի սպառման եւ ապատեղեկատվության մակարդակի ուսումնասիրության տվյալներ։ 

 

Ըստ հարցման արդյունքների, Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում բնակչության 35,7 տոկոսի համար հեռուստատեսությունը հանդիսանում է տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը։ Հարցման արդյունքների համաձայն, հարցվածների համապատասխանաբար 6,1 եւ 5,1 տոկոսը նախընտրում է ռուսական РТР եւ «1-ին ալիք» հեռուստաընկերությունները։ 

 

Այս ցուցանիշն ինքնին արտառոց չէ, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, խնդիր է դրված, որպեսզի ռուսական հեռուստաալիքները հանրության շրջանում ներկայացվեն որպես «անվստահություն» եւ «ապատեղեկատվություն» տարածող լրատվամիջոցներ։ 

Ըստ լուրերի, ռուսական ալիքների հարցը ներկայումս գտնվում է ՀՀ գործող իշխանությունների օրակարգում, սակայն խնդիրը «լուծելու» ուղիները դեռեւս չեն գտնվում, որպեսզի հնարավոր լինի գոհացնել թե՛ արեւմտյան գործընկերներին, թե՛ ռուսներին:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250