Նախկին նախարար ինչպե՞ս պետք է ենթարկվի Տոնոյանին․ ՊՆ-ում շունչները պահած սպասում են․ ArmDaily.am
Երեկ, ինչպես հայտնի է, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Կամո Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, իսկ գնդապետ Վաչագան Ներսեսյանը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ՊՆ-ում այժմ զբաղված են Մովսես Հակոբյանի եւ նրա աշխատակիցների համար աշխատասենյակ առանձնացնելով։ Խոսքը ոչ միայն երեք հոգու մասին է, այլ մոտ 10 հոգու։ Ռազմական տեսուչի պաշտոնում Մովսես Հակոբյանը ուներ փոքրիկ աշխատակազմ։
Ըստ լրատվականի՝ այժմ ՊՆ-ում շունչները պահած սպասում են, թե ինչպես են միմյանց հետ հարաբերվելու գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն եւ ՊՆ նախարար, պահեստազորի գնդապետ Դավիթ Տոնոյանը։
Նրանց հարաբերությունները ջերմ չեմ, բայց առանձնակի լարված էլ չեն։ Սակայն այժմ իրավիճակ է փոխվել՝ նախկին նախարար Մովսես Հակոբյանը ինչպես պետք է ենթարկվի Տոնոյանին։
Նմանատիպ հոդվածներ
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...