Միայն այս օրենքով չեք կարող լուծել խնդիրը. պատգամավորը՝ քրեական ենթամշակույթին առնչվող օրենքի մասին
«Երբ ասում են՝ միայն այս օրենքով չեք կարող լուծել խնդիրը, տպավորություն է ստեղծվում՝ պնդում է եղել, որ միայն դրանով է լուծվելու: Մինչդեռ այդպիսի բան չի եղել: Հավակնություն չի եղել, որ կընդունենք օրենք, և երևույթն իսպառ կվերանա»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ պարզաբանեց «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը` անդրադառնալով քրեական ենթամշակույթին առնչվող օրենքին:
Ի պատասխան դիտարկումների` պատգամավորն ընդգծեց, որ վերոնշյալ օրենքը ոչ թե հետևանքի, այլ պատճառի, քրեածին տարրեր ծնող երևույթի դեմ պայքար է:
Նա որոշ դրվագներ հիշեցրեց նախկին ժամանակներում քրեական հեղինակությունների հետ հանդիպումներից.
«Իշխանության ներկայացուցիչները հաճախ հանդիպում էին ընդհանուր խնջույքների ժամանակ: Տեսահոլովակները բոլորս հիշում ենք՝ կային քրեական հեղինակություններ, բոլորը գիտեն, որ այդպիսի կարգավիճակ ունեն: Եթե պետությունը թույլ է և նման վարքագիծ է դրսևորում, պետք չէ զարմանալ, որ նման երևույթներ կարող են առաջ գալ»:
Արսեն Բաբայանի կալանքի խափանման միջոցը փոխելու համար պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի երաշխավորության հարցը Սուրեն Գրիգորյանն այսպես մեկնաբանեց.
«Դա չի նշանակում, որ Գաբրիելյանը դրական է վերաբերում պարոն Բաբայանի կատարած կամ ենթադրաբար կատարած արարքներին»:
Պատգամավորը հորդորեց թացը չորից տարբերել, բայց նաև ընդգծեց, որ չի ասում, թե Բաբայանը քրեական հեղինակություն է՝ խոսքն այլ բանի մասին է: Իսկ Սասուն Միքայելյանը, պատգամավորի խոսքերով, գտել է, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձի ազատազրկման հիմքեր չկան և քննության նպատակներից չի բխում, որ կոնկրետ անձը գտնվի ազատության մեջ: Ահա թե ինչու է ներկայացել անձնական երաշխավոր.
Նմանատիպ հոդվածներ
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...