Կառավարությունը թող ինձ վճարի ու ես հրաժարական կտամ. Գևորգ Պետրոսյան
ԱԺ «ԲՀԿ» խմբակության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ինչու՞ եք խտրականություն դնում...
Եթե կառավարությունն օրինաչափ է համարում ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի դրդելու մոտեցումը, ուրեմն ինչու՞ է խտրական մոտեցում ցուցաբերում:
Դե որ այդպես է, ես էլ եմ ուզում օգտվել այդ «խաղարկությունից»..
Կառավարությունը թող ինձ՝ իբրև շատերի բկին մնացած ոսկորի, վճարի ԱԺ լիազորությունների մնացած ժամկետի աշխատավարձն ու խրախուսումները, ես մեծ հաճույքով կընդունեմ առաջարկը հենց այսօր ու հրաժարական կտամ:
Հրաշալի կլինի, նյարդերս կխնայեմ, համ էլ ստիպված չեմ լինի աչքերս փչացնել փնթի տեսարաններով...
Ես լուրջ եմ ասում...
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ՍԴ-ն սեփականաշնորհելու այս եղանակը խայտառակության գագաթնակետն է...»։
Նմանատիպ հոդվածներ
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...