Քաղաքականություն

Ավինյանի խորհրդականը դատի է տվել Սարհատ Պետրոսյանին

Ավինյանի խորհրդականը դատի է տվել Սարհատ Պետրոսյանին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում…

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի:

 

Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

«Ինձ ասացին այս առավոտյան, որ պարոն Էլոյանը դիմել է դատարան: Կոնկրետ չգիտեմ, թե դա ինչպես է հիմնավորվում, ենթադրում եմ` զրպարտության հետ կապված»,- ասաց Ավինյանը:

 

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրել է կոռումպացվածության հասնող թայֆայականության մասին։ «Ավինյանի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Էլոյանը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր խոշորագույն նախագծային ընկերության սեփականատեր է և համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր»,- այն ժամանակ նշել էր Պետրոսյանը։

Նմանատիպ հոդվածներ

Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250