Առաջարկվում է, որ այսուհետ ավագանու անդամները ևս հայտարարագրեր ներկայացնեն
ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծերը:
Նախարարությունը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնատար անձանց որոշակի շրջանակ, մասնավորապես համայնքի ավագանու անդամները եւ աշխատակազմերի քարտուղարներն ազատված են հայտարարագրման պարտականությունից: Նշված պաշտոնատար անձանց գործունեության արդյունքում կարող են առաջանալ հնարավոր շահերի բախման կամ այլ իրավիճակներ, ուստի նման ռիսկերը վերահսկելի դարձնելու համար նախարարությունն անհրաժեշտ է համարում ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ ներառելով նաեւ վերոնշյալ պաշտոնատար անձանց:
Նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Առաջարկվում է հայտարարագրման պարտականություն նախատեսել 15 հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների եւ աշխատակազմի քարտուղարների համար:
Հայտարարագրերը պետք է ներկայացվեն նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Բացի դրանից, գույքի հայտարարագրման ժամանակ նախագծով հայտարարատուի վրա դրվում է պարտավորություն՝ ներկայացնել նաեւ արտասահմանում գտնվող գույքի վերաբերյալ տեղեկատվություն: Առաջարկվում է նաեւ նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը, որն այս պահին կազմումը է 8 մլն դրամ:
Նախարարությունը կարծում է, որ լիազոր մարմնի կողմից ստացված տեղեկատվությունը բավարար չէ պաշտոնատար անձի գույքային դրության մասին ամբողջական պատկերացում ձեւավորելու համար: Առաջարկվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Նաեւ առաջարկվում է սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները եւ ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը:
Դրա շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ եւ կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը:
Նմանատիպ հոդվածներ
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...