Հայտնաբերվել են խախտումներ մի շարք բժշկական, արտադրական ու ուսումնական հաստատություններում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդհային անվտանգության Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով՝ Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության բաժանմունքի կողմից, սույն թվականի հոկտեմբերի 1-ից  վերահսկողական գործառույթների շրջանակներում սկսվել են  հրդեհատեխնիկական ստուգումները, հետազոտությունները։

 

Ստուգումներ են իրականացվել այս անգամ «Հ-1» հեռուստաընկերություն ՓԲ, «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի կոլա» ՍՊ, «Նորք Մարաշ» ԲԿ, «Շամպայն գինիների» գործարան ԲԲ,  «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»ՓԲ ընկերությունների, «Պարգև» ՍՊ ընկերության «Աշտարակ կաթ» արտադրական ձեռնարկության, «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ, «Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական  համալսարան» ՊՈԱԿ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամում,   որտեղ հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմատիվային մի շարք խախտումներ։

 

Մասնավորապես՝ վերև  նշված կառույցներում շինարարական հիմնատարրերը մշակված չեն եղել հրապաշտպան լուծույթով, մոնտաժված չեն եղել մասնաշենքերի արտաքին հրշեջ սանդուղքները, պահեստների էլեկտրամատակարարումն անջատող սարքերը /անջատիչներ/ չեն գտնվել պահեստից դուրս, գերծանրաբեռնվածության և կարճ միացման հոսանքներից պաշտպանելու համար օգտագործվել են ոչ ստանդարտ սարքեր, հրդեհավտանգ հիմնատարրերով, տանիքների վրայով անցկացված են եղել օդային էլեկտրահաղորդման գծեր, ներքին հակահրդեհային ջրամատակարարման ցանցի վրա տեղակայված չեն եղել հրշեջ ծորակներ և համալրված չեն եղել փողակով և փողրակով։  

 

Որոշների դեպքում հայտնաբերվել է, որ կախված մակերեսի չափերից, պահեստները սարքավորված չեն եղել հրդեհաշիջման, ազդանշանման ինքնաշխատ համակարգով և հակահրդեհային ինքնաշխատ համակարգից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին, ինչպես նաև ՛՛Ա՛՛, ՛՛Բ՛՛, ՛՛Վ՛՛ կարգի շինություններում կրակմարիչները տեղադրված չեն եղել հրդեհի հնարավոր օջախներից 30 մետրից ոչ ավելի հեռավորության վրա: 

 

Ստուգումների ընթացքում հրդեհային անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետների կողմից կազմվել են թվով 9 արձանագրություն։ Արդյունքում կայացվել է թվով 9 որոշում՝ նշված կառույցների պատասխանատուներին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 

 

Հավելենք, որ Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության բաժանմունքի կողմից ստուգումները շարունակվելու են միչև տարեվերջ: